Համո Բեկնազարյան
Համո Բեկնազարյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 31, 1892[1][2][3] |
Ծննդավայր՝ | Երևան, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 27, 1965[4][2][3] (72 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[2][3] |
Ազգություն՝ | հայ |
Քաղաքացիություն՝ | Ռուսական կայսրություն ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ և գրող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0067384 |
Համո (Համբարձում) Իվանի Բեկնազարյան (Բեկնազարով) (մայիսի 31, 1892[1][2][3], Երևան, Ռուսական կայսրություն[2][3] - ապրիլի 27, 1965[4][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914 թվականից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։
Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համո Բեկնազարյանը ծնվել է 1892 թվականի մայիսի 19 ին։ Սովորել է Երևանի, ապա՝ Նեբուռավանի գիմնազիաներում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։
1915 թվականից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում։ Խաղացել է շուրջ 100 դեր։ 1921 թվականից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արևելյան էկզոտիկ երանգավորումով։
1925 թվականին հրավիրվել է Երևան Դանիել Դզնունու կողմից և ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926 թվականին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր և Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաև նրա «Զարե» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։
Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը։ Այդ սկզբունքը կինոռեժիսորը զարգացրել է իր հնչուն կինոնկարներում. դրանցից առաջինը «Պեպո» (1935 թ.) ֆիլմն էր, որը թեմայի խորությամբ, վառ արտահայտչականությամբ և կինոպատումի հզոր ոճով երևույթ էր նաև համաշխարհային կինոարվեստում։ Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դավիթ Բեկ» (1944 թ.) ֆիլմերը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը։
Բեկնազարյանը նկարահանել է նաև փաստավավերագրական ֆիլմեր՝ «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և այլն։ «Երկրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում (Ադրբեջանում՝ «Սաբուհի», 1941 թվական, Ուզբեկստանում՝ «Բնակարանամուտի խնջույք», 1954 թվական, Տաջիկստանում՝ «Նասրեդդինը Խոջենթում», 1959 թվական, կինոռեժիսոր Էրազմ Քարամյանի հետ)։
Համո Բեկնազարյանը մահացել է 1965 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։
Նա իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայ կինոյի զարգացմանը։
Բեկնազարյանի կյանքին և ստեղծագործությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ կինոգետներ։
Բեկնազարյանը հեղինակ է «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» (1965 թվական՝ ռուսերեն, 1968 թվական՝ հայերեն) գրքի։
Բեկնազարյանի անունով է կոչվել Հայֆիլմ կինոստուդիան։
2017 թվականի հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1923 - Անարգանքի սյան մոտ (սցեն., ռեժ.)
- 1924 - Կորսված գանձեր (սցեն., ռեժ.)
- 1925 - Նամուս (սցեն., ռեժ.)
- 1926 - Նաթելլա (սցեն. Շ.Շիշմարևի հետ, ռեժ.)
- 1926 - Շոր և Շորշոր (սցեն., ռեժ.)
- 1926 - Զարե (սցեն., ռեժ.)
- 1926 - Երկրաշարժ Լենինականում (վավերագրական) (սցեն., ռեժ.)
- 1927 - Չար ոգի (սցեն.)
- 1927 - Խասփուշ (սցեն. Ա. Տեր-Հովնանյանի և Գ. Բրագինսկու հետ, ռեժ.)
- 1928 - Տունը հրաբխի վրա (սցեն. Պ. Ֆոլյանի հետ, ռեժ.)
- 1929 - Սևիլ (սցեն. Գ. Բրագինսկու և Ջ. Ջաբարլի հետ, ռեժ.)
- 1930 - Կաշի (վավերագրական) (սցեն., ռեժ.)
- 1930 - Բամբակ (վավերագրական) (սցեն., ռեժ.)
- 1930 - Երկիր Նաիրի (սցեն., ռեժ.)
- 1930 - Իգդենբու (սցեն. Ս. Վիտկինի հետ, ռեժ.)
- 1932 - Շքանշանով մարդը (սցեն., ռեժ.)
- 1935 - Պեպո (սցեն., ռեժ.)
- 1938 - Զանգեզուր (սցեն. Յա.Դուկորի, Վ. Սոլովյովի հետ, ռեժ.)
- 1941 - Սաբուխի (ռեժ. Ր. Տախմասիբի հետ)
- 1942 - Դուստրը (ռեժ.)
- 1943 - Դավիթ Բեկ (սցեն. Ս. Հարությունյանի, Յ. Դուկորի, Վ. Սոլովյովի հետ, ռեժ.)
- 1947 - Անահիտ (ռեժ.)
- 1949 - Արարատյան դաշտի աղջիկը (ռեժ.)
- 1950 - Սովետական Հայաստան (վավերագրական) (սցեն. Է. Քարամյանի հետ, ռեժ. Լ. Իսահակյանի հետ)
- 1951 - Երկրորդ քարավան (անավարտ)
- 1954 - Բնակարանամուտ
- 1959 - Նասրեդինը Խոջենտում (սցեն. և ռեժ. Է. Քարամյանի հետ)
Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1914 - էնվեր փաշա - Թուրքիայի մատնիչը - պահակ
- 1915 - Փախստականները (Պատերազմի ճահճուտում ) - Յուրի Նագոռնի
- 1915 - Առևտրական Վոլգինի երեխաները - Միխայիլ Սմիռնով
- 1915 - Ողբերգություն «Ինքնաթիռում» - առևտրական
- 1915 - Իմ խարույկը լույս է տալիս մառախուղում - նկարիչ Կրասոտին
- 1915 - Օլեսյա
- 1915 - Աշխարհի հեքիաթ - օպերային երգիչ
- 1915 - Նաբաթովների ընտանիքի ողբերգությունը - հողատեր Վիկուլով
- 1915 - Կաղ ազնվականը
- 1916 - Ուրախ կադրիլ- Օրլով
- 1916 - Աղջիկներ, ում հետ չեն ամուսնանում
- 1916 - Դիմակով հոգին
- 1916 - Խորհրդավոր աշխարհը - Զոլոտնիցին, Էսթետների ակումբի նախագահ
- 1916 - Կոնստանտինոպոլյան ողբերգություն
- 1916 - Գեղեցիկ ոտիկներ
- 1916 - Անվեժ արյունը - Պավլիկ Ադրենին
- 1916 - Ըմբոստ հոգին
- 1916 - Կրակոտ դևը - իշխան Նիրաձե
- 1916 - Վտանգավոր տարիք - Ալեքսանդր Ալչևսկի, միլիոնատիրոջ տղան
- 1916 - Աշխարհի ողբը - դևերի առաջնորդի որդին
- 1916 - Հաղթված կուռքը - Սոլնցև
- 1916 - Թույնից քաղցր - Եվգենի
- 1916 - Լեքոքի ծերությունը - Լեքոքի որդին
- 1917 - Կիզիչ կրքերի մարդիկ
- 1917 - Ճերմակում է սպիտակ առագաստը
- 1917 - Պայքար երջանկության համար
- 1917 - Մարգարտե պսակը
- 1917 - Կոմսուհի Տարտանովսկայի հուշերը
- 1917 - Ննջեցյալները լռում են - օգնական Լևիտով
- 1917 - Հաղթողներ և հաղթվողներ - բանաստեղծ Հարալդ
- 1917 - Ավերված տաճարը
- 1917 - Ռոկամբոլ
- 1917 - Թագավորական արքունիքի գաղտնիքները (Գրիշկա Ռասպուտինի սպանությունը) - Յուսուպով
- 1917 - Խավարի ուժերը - Գրիգորի Ռասպուտին - Յուսուպով
- 1918 - Երեկոյան զոհ - ռումինացի երաժիշտ Վալեսկո
- 1918 - Եվա - նկարիչ Լեոնիդ
- 1918 - Մահվան գնացողը - քանդակագործ Իվար
- 1918 - Սուտը
- 1918 - Ողբի և ունայնության պարը - Լեոնիդ Վերիգին
- 1918 - Օրլովների տան խայտառակությունը - գեներալ Օրլովի որդին
- 1918 - Հայրենիքը - գեներալ Օրլովի որդին
- 1918 - Ձկնորսը և կուրտիզանուհին- ձկնորս
- 1918 - Սատանայի սկերցո-ն - սատանա
- 1918 - Այդպես եղել է, բայց այդպես չի լինի - Սերգեյ Պոպով
- 1918 - Երեք գող - Կասկարիլյա
- 1918 - Մեդուզայի ժպիտը - նկարիչ Մորև
- 1919 - Կյանքի հավիտենական հեքիաթը - կոմս
- 1919 - Քավության գավաթը - Յակով Արիս
- 1922 - Սուրամի ամրոցը- Դուրմիշ-խան
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935 - ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- 1941 - Ստալինյան II աստիճանի մրցանակ «Զանգեզուր» ֆիլմի համար
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. Бек-Назаров։ автобиографический очерк, 1899 - 1959, М., 1964
- Записки актёра и кинорежиссера, М., 1965
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 225.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քալանթար Կ., Համո Բեկնազարյան, Եր., 1986
- Вельтман С. А., Бек-Назаров, М.-Л., 1937
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համո Բեկնազարյան, ԵՓՖՍ, 1972 թ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել Դզնունու հուշերը Համո Բեկնազարյանի մասին
- Մեր չբացահայտված կոթողը. Համո Բեկնազարյան
- Համո Բեկնազարյան. Կինոյի հայ աշխարհակալը
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Բեկնազարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Բեկնազարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 380)։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 31 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 1965 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի սցենարիստներ
- Անձինք նամականիշերի վրա
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդահայեր
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Սցենարիստներ այբբենական կարգով